Monthly Archives: October 2021

Autm

1 – What is it? It’s a doll.

What color is it? It’s pink.

Where is it? It’s on the table.

2 – What is it? It is ball.

What color is it. It’s green and yellow.

Where is it? It’s on the grand.

3 – What is it? It’s book.

What color is it? It’s red.

Where is it. It is on the table.

4 – What is it? It’s a dog.

What color is it? It’s brown.

Where is it? It is on the grand.

5 – What is it? It’s a pen.

What color is it. It’s blue.

Where is it? It is in the book.



Autumn leaves

                                Աշնան տերևներ

Ես այս աշնանային արձակուրդի առաջադրանքը կատարելու համար որոշեցի գույնզգուն տերևներով բու պատրաստեմ, այդ իսկ պատճառով ես ու մամաս այգի գնացինք, այս առաջադրանքը կատարելը ինձ համար շատ հաճելի է։

        Մենք այգում շրջեցինք և բնության գեղեցիկ պարգևներից հավաքեցինք տարբեր ծառերի գույնզգուն տերևներ։ Տնում մի մուգ գույն թղթի վրա շարեցի հարմար տերևները, այնպես որ ստացվի բուի տեսք, հետո մի թղթի վրա քանոնի օգնութեամբ կլորներ նկարեցի, կտրեցի շուրջը և սև գույնով ներկեցի, այնուհետև բոլորը սոսնձեցի և փակցրամ թղթի վրա և ստացվեց իմ աշխատանքը։

Քանի որ դեռ ունէի տերևներ, նույնպես պատրաստեցի նաև մի թիթեռ։



Autumn leavs



Autumn



Բանավոր մաթեմատիկա

13= ժգ

65= ծե

100=ճ

47=խէ

39=լթ

96=ղզ

76=հզ

55=ծե

87=ձէ



Մկների ժողովը

                                                Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
– Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.  -Ալո, դո’ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո, դո’ւ:
– Բալո՞ն կախե:
– Չալո, դո’ւ:
– Չալոն կա’ղ է:
– Մստո, դո’ւ:
– Մստոն կարճ է:
– Փոստո, դո’ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո’ւ:
– Ես տկար եմ
– Չամբո, դո’ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
– Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:


Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­_գազար, սալոր, արձան, կապիկ

Տրված բառերը դարձրու հոգնակի:

տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ

տներ , շներ, մարդիկ, աղջիկ, քարեր․ դռներ, մատներ, երեխաներ, կենդանիներ, գնդակներ,

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:

                                                                             
Ուրախ շունը խաղում է։

                                                                       
Երեխան խաղում է տանը։

          Շները կռվում են բակում։

      Մայրիկը գործ է անում   տանը։

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն  ի՞նչ են որոշել անել:

Կատու, մկները որոշել են վզիցդ զանգ կախել։ Ուշադիր կլինես։



Թվերի հայկական գրառումը

Հաճախ խնդիրները համարակալելիս մենք օգտագործում ենք հայերեն տառերը: Օրինակ՝ ա, բ, գ, դ և այլն: Հաճախ հայերեն տառերով են համարակալվում դպրոցի դասարանները: Օրինակ` 4ա, 4բ, 4գ և այլն: Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հայերեն ո՞ր տառին, ո՞ր թիվն է համապատասխանում: 

hay1.png

 Հայերեն տառերի միջոցով կարելի է կատարել գումարում: Հայերեն տառերը գումարելիս գումարման նշանը չեն դնում: Օրինակ՝ Ե+Ա-ի փոխարեն գրում են ԵԱԷ+Բ-ի փոխարեն գրում են ԷԲ:ՕրինակԳտնենք ԵԱ-ն: Դրա համար պետք է կատարել Ե+Ա գումարումը: Համաձայն աղյուսակի՝ Ե=5, Ա=1 Քանի որ 5+1=6, ապա աղյուսակից ստանում ենք՝ 6=Զ: Պատասխան՝ ԵԱ=Զ:Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը. 

hay2.png

 Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը: Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ 38 թիվը:Օրինակ38 թիվը ներկայացնենք 38=30+8 տեսքով: Աղյուսակներից տեսնում ենք, որ 30=Լ, 8=Ը Ուրեմն, 38=30+8 թիվը կգրվի Լ+Ը=ԼԸ տեսքով: Պատասխան՝ 38=ԼԸ



մաթեմատիկա

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

  • 4x 0 + 4 : 4 + 4 x 1 + 4 x 4 = 21              

     5: 5 + 5 x 5 + 5 x 1 + 5x 0 = 31

24: 4 + 36 : 4 + 12 : 4 + 40 : 4 = 28                        

  2. Լրացրու՛  պակասող թիվը։

4 օր 5 ժամ  = 24+24+24+24+5  ժամ

3 շաբաթ 5 օր  = 7+7+7+5   օր

4 ժամ 15 րոպե= 60+60+60+60+15   րոպե

3 րոպե 15 վայրկյան = 60+60+60+15   վայրկյան

3. Լուծի՛ր խնդիրները:

 Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 10 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա  5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 51 ուղևոր։

Լուծում

4×10=40

51-40=11

Պատ.՝ 11



Շների մասին

  1. Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանք հերիք է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:
  2. Շան ոտքերը քրտնում են
  3. Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց այս ժամանակ մարդկանց քրտինքը արտազատվում է քրտինքը մարմնի ամբողջ մաշկով, իսկ շներինը ոտքերով: Դուք կարող եք համոզվել դրանում, ուսումնասիրելով շանը շոգ, ամառային օրը:
  4. Շները կարող են հիշել հարյուրավոր բառեր
  5. Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես մարդկային երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:
  6. Շան մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մարդու մարմնի ջերմաստիճանը: Շան մարմնի միջին ջերամստիճանը 38,3 մինչև 39,4 °C: Ավելի բարձր մարմնի ջերմաստիճանը գրավում է միջատների ուշադրությունը, այդ պատճառով շներ հաճախ են  տառապում կծածների համար, քնա մարդիկ:
  7. Անձրևի ձայնը վնասակար է շան ականջներին
  8. Շները չեն սիրում դուրս գալ դուրս անձրևի ժամանակ, ոչ թե, որ վախենում են կթրջվեն, այլ այն բանիհամար, որ անձրևի աղմուկը վնասել իրենց զգայուն ականջները:
  9. Շները կարողանում են տարբերել քաղցկեղը և ուրիշ հիվանդություններ
  10. Եթե մարդու մոտ քաղցկեղ է, շաքարախտ, ընկնավորություն նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:



Կոմիտաս

        Ես ուրբաթ օրը իմ դասարանցիների հետ գնացել էի Կոմիտասի թանգարան։ Այնտեղ ես ճանաչեցի Կոմիտասին, նրա իսկական անունը Սողոմոն Սողոմոնյան է, նա ծնվել է Քյոթաիսում, նա խոսում էր Քյոթաերեն,Թրքերեն, Ռուսերեն և Ֆրանսերեն, նա ստեղծագործել է հայկական ազգային երգեր և բանաստեղծություններ։

        Նրա գրած հայերեն հեքիաթներից մնացել է միայն մեկ օրինակ, մյուս օրինակներից մնացել են միայն վերնագրերը։

Նա նվագում էր ջութակ և դաշնամուր, նրա մի ջութակը պատրաստված էր ծիրանի ծառի փայտից։ նրան նվիրում են մի դաշնամուր որից նա շատ է ուրախանում ։

        Նա մահացել է 66 տարեկան հասակում, Փարիզում։

        Այնտեղ նաև այցելեցինք մյուս գրողների դամբարաններ։

         



Next page →