Monthly Archives: June 2022

Ելք ստուգատես

Բարև, ես Նարեկ Աբադն եմ։ Սովորում եմ Հարավային դպրոց-պարտեզի երրորդ դասարանում։ Ես ունեմ իմ անհատական մեյլը, բլոգը։

Էլ հասցե՝ Narek-abad@mskh.am

Բլոգ՝ https://narekabad.edublogs.org/

Մեր դպրոցում սովորելը բաց է ու հավես։ Ես եկել եմ Պարսկաստանից։ Այնտեղ սովորել եմ 1-ին դասարան, հետո տեղափոխվեցինք Հայաստան։ Սկզբից մի փոքր դժվարանում էի, բայց մայրիկիս, ուսուցիչներիս օգնությամբ հաղթահարեցի մի շարք դժվարություններ։ Սիրում եմ ճամփորդել, հետաքրքիր մաթեմատիկական խաղեր խաղալ, վարել իմ անհատական բլոգը, մասնակցել տարբեր միջոցառումներին։ Ընտանիքս էլ է ակտիվ մասնակցում, որովհետև մեր դպրոցը ընտանեկան դպրոց է։ Իմ բլոգում դուք կտեսնեք հետաքրքիր տեսաֆիլմեր, նյութեր, որոնք տարվա ընթացքում արել ենք, բայց ավելի շատ նյութեր ընկեր Սեդայի բլոգում կա։

Ես կարող եմ վստահ ասել, որ ինձ համար տարին ուսումնական ձեռքբերումների, լիքը դժվարություններ հաղթահարման շրջան էր։

Վերջում կտեղադրեմ մի քանի նյութեր, որոնք Ձեզ կհետաքրքրեն։

Ճամփորդություն

Ուրախ մաթեմատիկա

Ուրախ մայրենի և այլն



 Բարձրունքի հաղթահարում և համբարձման ծես

Կոտայքի մարզ․ Գյուղ Կամարիս

            Բարձրունքի հաղթահարում և համբարձման ծես

Մայիսի 27 – ին ես  իմ դասարանցիների հետ գնացել էինք Կոտայքի մարզ․ Կամարիս գյուղ։ Ընկերներով շատ քայլեցինք, այնտեղ նաև այցելեցինք ընկ Սեդայի դպրոցը, որը այնտեղ է ուսում ստացել և ինձ համար դա շատ հետաքրքիր էր։ Պարել ու երգել ենք համբարձման երգերը, հաղթահարել ենք բարձունք,քայլել ենք բնության մեջ ու շատ միջատների ենք հանդիպել։ Անտեղ եղինջներ կային որ քայլելուց խայթում էին, իսկ ընկերներիցս ասաց․ Ում խայթում է եղինջը, նա երկար է ապրում։ Այդպես մի գեղեցիկ ու հաճելի օր բնության գրկում կատարեցինք համբարձման ծեսը Կամարիս Գյուղում։