Ագռավն ու աղվեսը

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,

Թե պատահմամբ,

Մի մեծ ագռավ

Մի գունդ պանիր

Դաշտում գտավ,

Կտուցն առավ,

Ծառին թռավ։

Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

Բայց դեռ չառած համը իսկի,

Աղվեսն անցավ ծառի մոտով,

Գերվեց, էրվեց պանրի հոտով։

Վազեց գնաց բերնի ջուրը,

Եվ թուլացան կուռն ու ճուռը,

Էն ժամանակ իրա ձևին,

Ծառի տակից, աչքն ագռավին,

Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,

Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։

Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։

Ես քո գերին

Քո էդ սևիկ

Վառ աչքերին,

Նուրբ ծալքերով

Զույգ թևերին։

Մի դու մտիկ,

Էդպես քթիկ,

Էդպես ճտիկ,

Մախմուր ագին,

Խաս ու ղումաշ,

Ատլասն հագին։

Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի

Ձայնն էլ կըլի հրեշտակի։

Երգի, քուրիկ, մի ամաչի,

Իմ ուզածը մի մեծ բան չի։

Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ

Երգելում էլ եղար վարպետ,

Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,

Թռչունների մայր թագուհի։

Ագռավ ազին իրեն տված

Գովեստներից շշմած, ուռած՝

Ագռավային

Բկովը մին

Որ չկռռա՜ց,

Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Գերվեց,   գերի դարձավ

Կուռ, ամուր, պինդ

Ճուռ, բարձր, երկար

Հեզ, համեստ

Ագի, պոչ

Ղումաշ, մետաքս

Ատլաս, մետաքս

Բկով, վզով

Ըռխեց, բերանով բռնեց 

  • Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

Գովեստներից շշմած, ուռած՝

Ագռավային

Բկովը մին

Որ չկռռա՜ց,

Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Շողոքորթը ըռխեց, գնաց։

  • Բնութագրի՛ր առակի  գլխավոր հերոսներին:

Մի մեծ ագռավ որ մի պանրի կտոր էր գտել և

Աղվեսը որ շատ էր ոըզում այդ պանիրը ուտել և մի կերպ աշխատում է խափելով ագռավին, պանրի կտորը ձեռք բերի։

  • Փորձի՛ր արդարացնել  աղվեսին:

Իսկ աղվեսը ին՛չ մեխկ ուներ, նա գովաբանում էր ագռավին, նրա գեղեցիկ թևերի, պոչի և ձայնի մասին գովեց և ուզեց լսել նրա գեղեցիկ ձայնը, բայց ագռավը զգույշ չեր և ինքը բաց արեց բերանը և պանիրը ընկավ ներքև։

  • Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Մի օր պատահմամբ ագռավն պանիր գտավ, աղվեսն էլ որ տեսավ, շատ էր ուզում ուտել այդ պանիրը, նա խափեց ագռավին, սուտ գովասանքի խոսքերով և ուզեց որ երգի ագռավը, ագռավն էլ որ ինքը հպարտացել էր իրենով, հենց բերանը բաց արավ որ երգի, բերանիցն ներքև ընկավ պանիրը ր աղվեսը բերանը առավ ու գնաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *