Ղազարոս Աղայան

                               Ղազարոս Աղայան

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/33/Ghazaros_Aghayan.jpg

Ղազարոս Աղայանը ծնվել է ապրիլի 4 -ին 1840 թվականին Բոյնիս-Խաչեն Թիֆլիսի գավառ, Վրաստանում

Մանկավարժական գործունեություն

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աղայանը գրեյի, լ է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Գրական գործունեություն

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոյստոյի Ուիլյա, Շեքսպիրի   գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

Ղազարոս Աղայանի կիսանդրին նո․36 հիմնական դպրոցի բակում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *