մարդը ու մարդը

Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը: — Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը: — Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը: — Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է: — Ոչխարը: — Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես: — Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս: — Շերամը ո՞րն է: — Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում: — Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով: — Նա ինքն է: — Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս: — Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ… Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

շերամ Մետաքսաթել հյուսող որդ, որ սնվում է թթենու տերևով:

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին

քաղցր մեղր

աշխատասեր շերամ

օգտակար մեղր

պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Մեղուն ծաղիկներից նեկտար էր հավաքում և մեղր սարքում ու կարծում էր, որ ինքն է ամենից շատն աշխատում, բայց իր տերն ասաց, որ շերամն է ավելի աշխատասեր։ Մեղուն ասաց ,բայց եթե մեզ էլ այդքան կերակրեք, մենք ավելի շատ կաշխատենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *